
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ։
Լիոն — Երևան չվերթից կարող են օգտվել Հայաստանի քաղաքացիություն, Հայաստանում օրինական բնակության իրավունք ունեցող և Հայաստանի քաղաքացու ընտանիքի անդամ հանդիսացող քաղաքացիները։
Չվերթից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել Ֆրանսիայում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմիններում հետևյալ հեռախոսահամարներից մեկով`
Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն՝ +33753380239,
Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչություն՝ +33643964105,
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝ +33666763191,
Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝ +33760323678:
Երևան-Լիոն չվերթից կարող են օգտվել Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող և Ֆրանսիայում կացության իրավունք ունեցող անձինք: Չվերթից օգտվելու համար անհրաժեշտ է հերթագրվել «Արմենիա» ավիաընկերությունում՝ այցելելով ավիաընկերության գլխամասային գրասենյակ՝ Վ. Սարգսյան 10, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոն հասցեով կամ զանգահարելով +374 60 51 77 77, +374 11 74 77 77 հեռախոսահամարներով։




