ԿարևորՀասարակություն

Կապիտալ շինարարություն՝ ավելի քան 120 կրթական, սպորտային եւ մշակութային հաստատություններում

Ավելի քան 120 կրթական, սպորտային եւ մշակութային հաստատություններում կապիտալ շինարարություն կիրականացվի, կապահովվի անհրաժեշտ գույք։

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, որոշ վայրերում արդեն ընթանում են ավարտական փուլի աշխատանքները։

https://www.facebook.com/armgovernment/videos/2048838201950235/

Կապիտալ շինարարությունը կիրականացվի ժամկետներում, այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավորի հարցին, թե կապիտալ ծախսերի համար այս տարի նախատեսված են զգալի միջոցներ, սակայն գնման գործընթացներն ուշանում են:

Սուրեն Պապիկյանը նշեց, որ պետական միջոցներով իրականացվող կապիտալ շինարարության մի զգալի հատվածը հիմնականում բաժին է ընկնում ճանապարհաշինությանը: Ըստ նրա, այս փուլում 90 տոկոսով ավարտված են բոլոր մրցույթները, բոլոր ուղղություններով ունեն հաղթողներ։

«Մայիսին խոսել ձախողման մասին և այնպիսի հարց հնչեցնել, կասեմ՝ մենք չենք պատրաստվում ձախողել: Ավելին, ուզում եմ նշել, որ կապիտալ շինարարությունն ամեն գնով մեր կողմից շարունակվելու է, ամեն ինչ արվելու է, որ այն իրականացվի հավուր պատշաճի և ժամկետներում»,- նշեց նախարարը։

Կարդացեք նաև

Back to top button