
Ամերիկյան համալսարանի շենքերի շահագործման տնօրեն Շահան- Սարգիս Ջեբեջյանի պատմությունն արդեն հազարավորներից մեկն է: Նա այն վարակվածներից, հիվանդացածներից ու բուժվածներից մեկն է, որ կորոնավիրուսին դեմ առ դեմ է հանդիպել։
Իր ու իրենց տանը եղածներին վարակել է դիմակ չկրած հյուրը, իսկ իրեն՝ իր 15 գործընկերներին չվարակել օգնել է հենց դիմակ կրելը։ Հենց Շահանն էլ ներկայացնում է իր ապրումները, հույզերը ու կյանքը՝ կորոնավիրուսից առաջ ու հետո։








