Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը կրկին հետաձգվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

«Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ այսօրվա նիստին։

Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի պարագայում հաստատվել է կորոնավիրուսի վարակը։ Նա և իր ամուսինը՝ Կարեն Մեժլումյանը, չեն կարող ներկայանալ դատական նիստին։

Նաև Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստերը՝ հաշվի առնելով երկրում առկա համաճարակային իրավիճակը։

Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 9-ին, ժամը 13:00-ին։

Կարդացեք նաև

Back to top button