ԿարևորՀասարակություն

Վայոց ձորում վարձատրվող հասարակական աշխատանքներ կիրականացվեն

Վայոց ձորի մարզպետարանում հրավիրված Զբաղվածության աջակցության Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նիստում
ներկայացվել են 2020 թվականի ընթացքում «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակում Վայոց ձորում նախատեսված ծրագրերը.

1. Գլաձոր բնակավայրում ֆուտբոլի խաղադաշտի եզրամասերի սալիկապատում և հենապատի կառուցում,
2. Ագարակաձոր բնակավայրի նոր գերեզմանատան ցանկապատում,
3. Թառաթումբ բնակավայրի ներհամայնքային և հանդամիջյան ճանապարհների վերանորոգում ավազակոպճային շերտով,
4. Գողթանիկ բնակավայրի միջհամայնքային (Հերմոն-Գողթանիկ) ճանապարհների վերանորոգում ավազակոպճային շերտով և ճանապարհի երկայնքով ծառատնկման իրականացում,
5. Վայք համայնքի Արին բնակավայրի գյուղամիջյան ճանապարհների, ջրահավաք ավազանի, գերեզմանատան բարեկարգման աշխատանքներ,
6. Զառիթափ բնակավայրի 7-ից 17-րդ փողոցները միացնող հետնոտային արահետի, գետահունի գաբիոնապատում և խճապատման աշխատանքներ, ընդամենը՝ 34 գծամետրով,
7. Ջերմուկի քաղաքային զբոսայգու բարեկարգում:

Քննարկման արդյունքում հանձնաժողովը ծրագրերը հաստատելու վերաբերյալ որոշում է ընդունել:

Նախագծերի իրականացման աշխատանքներում ընդգրկվելու են Զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցված գործազուրկ անձինք, ինչպես նաև 2020 թվականին արտագնա աշխատանքի չմեկնած անձինք:

Ծրագրի նպատակը, Վայոց ձորի մարզում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով սոցիալական լարվածության մեղմումը և իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով, մարզի համայնքներին աջակցելն է:

https://www.facebook.com/VayotsDzoriMarzpetaran/posts/944668809280219

Կարդացեք նաև

Back to top button