ԿարևորՀասարակություն

Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 30-ին

Լոս Անջելեսից Երևան է ուղևորվել ևս 56 ՀՀ քաղաքացի՝ Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով: Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 30-ին, հայտնում են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:

«Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել փոխկապակցել երկու ավիաընկերությունների չվերթները։

Այդ չվերթներն իրականացնող KLM և Belavia ավիաընկերությունների հետ, ՀՀ գլխավոր հյուպատոսության ձեռք բերած պայմանավորվածությունների շնորհիվ ՀՀ քաղաքացիները Ամստերդամում շենգենյան արտոնագրի կարիք չեն ունենում և օգտվում են տարանցիկ գոտուց։

Այս երթուղիով ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան կազմակերպվում է մայիսի 2-ից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ։ Արդեն վերադարձել է 121 ՀՀ քաղաքացի։ ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները Լոս Անջելեսի միջազգային օդակայանում յուրաքանչյուր թռիչքից առաջ աջակցություն են ցուցաբերում կազմակերպական հարցերում, ինչպես նաև մեկնողներին ներկայացնում են ՀՀ պարետի ծանուցագիրը Հայաստան հասնելուն պես ինքնամեկուսացման պարտավորության մասին։

Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 30-ին»,-նշված է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածած հաղորդագրությունում։

https://www.facebook.com/ArmconsLA/posts/2992726434099176

Կարդացեք նաև

Back to top button