ԿարևորՀասարակություն

Դիմակ կրելու կուլտուրան կզրոյացնի վարակման դեպքերը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց, որ կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում սահմանված կանոնները խստացվում են։

Ըստ Փաշինյանի՝ կորոնավիրուսի դեպքերի աճի հիմնական պատճառն արտադրական ձեռնարկություններն են, դեպքերի 75-80 տոկոսն արձանագրվում են արդյունաբերական ձեռնարկություններում և սպասարկման ոլորտում։

Վարչապետի խոսքով՝  վարակվելու դեպքերի աճի ամենամեծ ցուցանիշն արձանագրվել է բանկերի այցելուների շրջանում, որոնք 9-րդ միջոցառման շրջանակում հասանելիք աջակցությունը ստանալու համար գնացել են բանկեր և ոչ բոլոր դեպքերում են պահպանել կանոնները։

Ներկայացնելով դիմակը կրելու ուսումնասիրության արդյունքները՝ Փաշինյանն ասաց, որ պաշտպանիչ դիմակ մարդիկ պետք է կրեն ցանկացած տրանսպորտային միջոցում, մեքենայի մեջ, եթե մեկ հոգուց ավելի մարդ կա, և փակ վայրերում։

«Դիմակ կրելու կուլտուրան թույլ կտա զրոյացնել վարակման դեպքերը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ դիմակի գնին՝ նշելով, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է կատարում շուկայում։ Ըստ Փաշինյանի՝ կարելի է կրել նաև ինքնաշեն դիմակ։

Նա հորդորեց մարդկանց դիմակ չունենալու դեպքում 1․5 մ․ հեռավորություն պահել զրուցելիս։

Ըստ վարչապետի՝ որոշում է կայացվել, մեկ ամսով փակել բոլոր այն օբյեկտները, որոնք խախտումներ թույլ կտան։

Կարդացեք նաև

Back to top button