
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի։ Այգու այցելուները շատ շուտով հնարավորություն կունենան տեսնելու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի՝ Կենդանաբանական այգուն հունիսի 1-ին ընդառաջ նվիրաբերած սպիտակ առյուծին:
Երևանի քաղաքապետարանից հույս են հայտնում, որ առյուծն արագ կհարմարվի նոր միջավայրին և կդառնա այգու այցելուների սիրելի կենդանիներից մեկը:
Նոր բնակիչը՝ Սիմբան, 5 ամսական է:




