ԿարևորՀասարակություն
Մանկապարտեզներում պատրաստվում են ընդունել սաներին
Մանկապարտեզներն այսօրվանից պատրաստվում են երկու օրից դիմավորել փոքրիկներին։ Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ասել է, որ մշակվել են անվտանգության բոլոր կանոնները։ Երեխաները մանկապարտեզ կմտնեն առանց ծնողների, օրական երկու անգամ կջերմաչափվեն։ Մանկապարտեզում չեն լինի այնպիսի խաղալիքներ, որոնց վրա վարակը կարող է երկար մնալ։ «Ռադիոլուր»-ը շրջել է մանկապարտեզում և ծանոթացել նախապատրաստական աշխատանքներին։