

Այսօր «Դորիանս»-ն իր առաջին փորձն է անցկացրել Մալմոի Արենայում: Այսօր եվրատեսիլի պաշտոնական կայքէջում տպագրվել է «Հայաստանի հանգիստ ռոքերները» վերտառությամբ հոդվածը:
Գոռ Սուջյանը եւ նրա նվագախումբը` «Դորիանս»-ը, որն այս տարի Lonely planet երգով կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլի 2013-ում, այսօր առաջին անգամ փորձ են կատարել Մալմոյի համերգասրահում: Երբ նրանք մտան համերգասրահ, բեմի վրա դրեցին իրենց հագուստները, ապա հանգիստ սկսեցին պատրաստել իրենց երաժշտական գործիքները: «Սա մեզ համար սովորական է, մենք միշտ կենդանի երաժշտությամբ ենք հանդես գալիս: Երբ մեր կիթառները միացված չեն, մենք պատտրաստվում ենք ինչպես ցանկացած համերգի ժամանակ»,- բացատրել են խմբի տղաները:
Հոդվածում հիշեցնում են նաեւ, որ Գոռ Սուջյանն արդեն հանդես է եկել որպես բեքվոկալ Եվրատեսիլի բեմում 2010-ին, երբ Հայաստանը ներկայցնում էր Եվա Ռիվասը: «Մենք չենք անհանգստանում, չենք նյարդայնանում, այլ հաճույք ենք ստանում մթնոլորտից եւ մեր ելույթից» ,- ասել է Գոռ Սուջյանը: