ԿարևորՀասարակություն

Վերանորգվել կամ վերանորգման փուլում են մարզերի զբոսաշրջային կենտրոններ տանող ճանապարհները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոր Հայաստանի մասին 45-րդ փաստը ներկայացնելիս նշել է, որ վերանորգվել կամ վերանորգման փուլում են գտնվում մարզերի զբոսաշրջային կենտրոններ տանող ճանապարհները կամ զբոսաշրջային վայերերին հարող տարածքները՝ Տաթևի  վանական համալիր, Սոճուտ դենդրոպարկ, Կումայրի պատմական թաղամասի 6 փողոցներ, քարերի սիմֆոնիա բնական հուշարձան, Խոր Վիրապ վանք, Մակարավանք:

«Իհարկե հիմա զբոսաշրջությունը բարդ ժամանակաշրջան է ապրում, բայց մենք հույս ունենք, որ մեր պոտենցիալ զբոսաշրջիկներն ավելի շատ կճամփորդեն Հայաստանում ներքին զբոսաշրջությունն այս տարի որոշակի առավելություններ կստանա: Այս ճանապարհները նորոգում ենք, որ մեր հայրենակիցներն իրենց ընտանիքների հետ այցելեն մեր տեսարժան վայրերը»,-նշել է վարչապետը:

Back to top button