ԿարևորՀասարակություն
Արտակարգ նիստ՝ Կառավարական 3-րդ շենքի բակում


Համավարակի պայմաններում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շարունակում է աշխատանքների բնականոն և արտակարգ ընթացը։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է լուսանկարներ և հայտնել, որ նիստը տեղի է ունեցել Կառավարական 3-րդ շենքի բակում։
«Մ-5, Երևան — Արմավիր – հայ-թուրքական սահման և Մ-7, Սպիտակ — Գյումրի – հայ-թուրքական սահման միջպետական ավտոճանապարհների ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով մրցութային հանձնաժողովի հերթական նիստը տեղի ունեցավ Կառավարական 3-րդ շենքի բակում»,- գրել է Պապիկյանը։