
ՀՀ ԿԳՄՍ Նախարարության Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ նախաձեռնությամբ իրականացվում են աշխատանքններ Գեղարքունիքի մարզի Լճաշեն հնավայրի Բերդկունք ամրոցի տարածքը արգելոցի վերածելու, ինչպես նաև ամրոցի ամրակայման և նորոգման հնարավորության գնահատման ուղղությամբ։
ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից քննարկումններ են ընթանում հուշարձանը ներառող տարածքում բարեկարգման աշխատանքներ ծավալելու ընթացակարգի և հեռանկարների մասին։
«Հարկ ենք համարում մեր քաղաքացիներին հիշեցնել, որ հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով պետք է համաձայնեցվեն լիազորված մարմնի հետ:
Հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ վերականգնելու անհնարինության դեպքում հատուցել պատճառած վնասները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասվում է ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում:




