ԿարևորՀասարակություն
Մայիսի 18-ից կվերականգնվի հանրային տրանսպորտի աշխատանքը
ԱԺ հատուկ նիստում քննարկվում է արտակարգ դրության երկարաձգման որոշումը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացնում է սահմանափակումները, որով Հայաստանը պետք է ապրի մինչև հունիսի 13-ը։
Պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մայիսի 18-ից ամբողջովին կվերականգնվի հանրային տրանսպորտի աշխատանքը, մայիսի 25-ից դիմակ կրելը կլինի պարտադիր՝ փակ և
բաց վայրերում։ Օրինախախտներին կտուգանի ոստիկանությունը։
Կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, մանկապարտեզները, մարզասրահները։ Հանրային սննդի օբյեկտները կկարողնանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում։
Ավելի վաղ կառավարության նիստում որոշում էր ընդունվել Արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչեւ հունիսի 13-ը ժամը 17․00։