ԿարևորՄշակույթ

Այսօր ծնվել է ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանը

Այսօր ծնվել է հայ կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանը։ Նա մահացել է 2012թ-ին (91 տարեկանում)։ Մեծանուն կոմպոզիտորը կդառնար 99 տարեկան։

Կյանքում ավելի երջանիկ ուրախալի պահ չկա քան, երբ փնտրում և գտնում ես այն, ինչ պետք է քեզ արվեստում իմ սկզբունքն է ազատությունը, երբ այն կա տալիս է տարածություն ֆանտազիայի համար․ էդվարդ Միրզոյան

Էդուարդ Միրզոյանը ծնվել է Վրաստանում 1921 թ մայիսի 12-ին։ ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ է։

1941թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը: 1946-48թթ կատարելագործվել է Մոսկվայի հայ Մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1948թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1965թ-ից` պրոֆեսոր): Ընդգծված դինամիկայով աչքի են ընկնում նրա «Սիմֆոնիկ պարեր», «Տոնական նախերգանք», «Ինտրոդուկցիա և անընդհատ շարժում» գործերը:

Հայ կամերային երաժշտության ուշագրավ երկերից են Լարային կվարտետը, «Հայաստան», «Տոնական» և այլ կանտատներ: Հայկական սիմֆոնիկ երաժշտության նվաճումներից են թավջութակի և դաշնամուրի սոնատը, սիմֆոնիան` լարային նվագախմբի և լիտավրների համար:

Գրել է նաև «Ալբոմ թոռնիկիս համար», պոեմ` դաշնամուրի, պոեմ-էպիտաֆիա` կամերային նվագախմբի համար, և այլ գործեր: Գրել է «Փլուզում», «Քաոս», «Հեղկոմի նախագա­հը», «Աքսորական», «Խաչմերուկի դեղատունը», «Այսօր արևոտ օր է» ֆիլմերի երաժշտությունները: Կոմպոզիտորի աշակերտներից են եղել կոմպոզիտորներ Ջիվան Տեր-Թադևոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և ուրիշներ:

1956-91թթ եղել է Հայաստանի Կոմպոզիտորների միության վարչության նախագահը: Պարգևատրվել է «Կիրիլ և Մեֆոդի» (1971թ., Բուլղարիա), Հայ եկեղեցու «ՍուրբՍահակ-Սուրբ Մեսրոպ», «Մեսրոպ Մաշտոց» (երկուսն էլ՝ 2001թ.), «Պետրոս Մեծ» (2005թ., Գերմանիա) շքանշաններով, «Մովսես Խորենացի» (1998թ.), ՀՀ ԳԱԱ ոսկե (2006թ.), Լեոնարդո դա Վինչիի անվան միջազգային (2006թ.), «Եկատերինա 2-րդ» (2006թ., ՌԴ) մեդալներով:

1988թ. արժանացել ՀԽՍՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան մրցանակի: 1963թ. արժանացել է ՀԽՍՀ, 1981թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 2001թ. արժանացել է Երևանի Պատվավոր քաղաքացու կոչմանը:

Back to top button