ԿարևորՀասարակություն
Օրվա հերոսները


Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանն այցելել է վաչական շրջանում ապրող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին։
Աջափնյակում ապրում է Մեծ հայրենականի 3 վետերան՝ 100-ամյա Մարգարիտա Դարբինյանը, 95-ամյա Սերգեյ Պերճյանը և 94-ամյա Սաշիկ Շաքարյանը։
Նրանցից յուրաքանչյուրի հերոսական պատմությունը հայրենիքին ու ժողովրդին անձնվեր և արժանավայել ծառայելու կենդանի օրինակ է:
Շրջանի ղեկավարը շնորհավորել է վետերաններին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ, մեծարանքի ու գնահատանքի խոսքեր հղել նրանց, ևս մեկ անգամ կարևորել հաղթանակի, բաղձալի խաղաղության հաստատման գործում նրանց ունեցած անգնահատելի ավանդը։