Հայկական 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիան, որը կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերին, 1945 թվականին հասել է մինչև Բեռլին՝ հաղթահարելով 7250 կմ հեռավորություն:
Հենց այդ դիվիզիան է, որ Բեռլինը գրավելու օրը, Ռայխսթագում կատարել է պատմության մեջ հայտնի հաղթական հայկական Քոչարի պարը:
Ռադմաճակատ է մեկնել 600․000 հայ։ Նրանցից 300․000 զոհվեցին։ Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման արժանացավ 107 հայ, ոմանք կրկնակի հերոսի կոչում ստացան: 27-ը դարձան Փառքի շքանշանի ասպետներ: Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին տվեց 64 գեներալ, 5 մարշալ, 10 ծովակալ ու փոխծովակալ:




