ԿարևորՀասարակություն

Հայ հասարակությունը չի մոռանում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին. ՀՀ վարչապետ

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը թույլ չի տալիս ՀՀ-ում անցկացնել բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված են: Այդուհանդերձ, մայիսի 9-ին երկրում կկայանա կործանիչների շքերթ, իսկ վետերանները կստանան պատվավոր պարգևավճարներ: Այս մասին «Միր» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մայիսի 9-ին մենք կկազմակերպենք միջոցառումներ, և դրանց հիմնական էությունը կլինի փառաբանել այն վետերաններին, ովքեր դեռ մեզ հետ են: Ներկայումս Հայաստանում ապրում է 287 վետերան: Հայ հասարակությունը չի մոռանում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին:

Նրանց անունով են կոչված մայրաքաղաքի գլխավոր պողոտաները և բազմաթիվ հուշարձաններ: Մարդկային գիտակցության բարձրագույն աստիճանը հանուն հայրենիքի զոհվելն է: Հայրենական մեծ պատերազմի հերոսներն ապացուցել են, որ հասել են այդ գիտակցական աստիճանին»,- ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 75-ամյակի առիթով ՀՀ կառավարությունը որոշել էր Հայրենական պատերազմի վետերաններին 300 հազար դրամ պարգևավճար տրամադրել։ Այդ նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել էր 86 մլն դրամ:

Back to top button