ԿարևորՀասարակություն

Մոսկվայից՝ մեկուսարան. ինչ պայմաններում են վերադարձածները սպասում թեստի պատասխանին

Մինչեւ մայիսի 10-ը ՌԴ-ից ՀՀ չվերթներ նախատեսված չեն «Ռադիոլուրին» տեղեկացրել է  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա վերջին տեղեկություններն է ներկայացրել չվերթների կազմակերպման հետ կապված։

Վերադարձողները հետո անցնում են պարտադիր ինքնամեկուսացման։ Նրանցից մեկը «Ռադիոլուրին» պատմել է, թե ինչպես է անցկացնում մեկուսացումը ընտանիքի հետ։

ՀՀ 23 հազար քաղաքացի է վերադարձել հայրենիք արտակարգ դրություն հայտարարվելուց ի վեր Նրանց թիվը համալրել են վերջին օրերին Հորդանանից ու Ղազախստանից վերադարձած մեր հայրենակիցները, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ Աննա Նաղդալյանը.

«Յուրաքանչյուր թռիչք բազմաշերտ որոշումների կայացման համակարգ է՝ նաեւ անվտանգության ռիսկերի գնահատում։ Մարտ ամսվանից մեր քաղաքացիները վերադարձել են Հռոմից, Անգոլայից, Վրաստանից, Լեհաստանից, ՌԴ-ից մոտ 7 թռիչք է իրականացվել, Հորդանանից, Իսրայելից եւ բազմաթիվ այլ երկրներից։ Մայիսի 6-ին Ղազախստանից ՀՀ է տեղափոխվել Ղազախստանի  ու Ղրղզստանի մեր քաղաքացիները, 35 մարդ։  Հորդանանից մեր 12 հայաստանցի ուսանողների վերադարձն է ապահովվել։ Մեծ թիվ են կազմում ՌԴ-ից Հայաստան տեղափոխվածները»,- ասաց Նաղդալյանը։

Մոսկվայից ՀՀ վերադարձածների թիվը 1500-ի է հասնում, որից 1300-ը տեղափոխվել է անվճար։ ՀՀ վերադարձողների թիվն այսքանով չի սահմանափակվում։ Թեեւ ցուցակագրվածները շատ են, սակայ,ն ըստ Աննա Նաղդալյանի, ՌԴ-ից մինչեւ մայիսի 10-ը թռիչքներ  նախատեսված չեն։

Մինչ նոր չվերթների իրականացումն արդեն վերադարձած եւ մեկուսացման մեջ գտնվող Էլեն Հովհաննիսյանի հետ եմ զրուցում՝ հեռախոսով․

Էլեն Հովհաննիսյանը Երեւան է տեղափոխվել Մոսկվայից, բժիշկը մշտական կապի մեջ է, օրվա ընթացքում մի քանի անգամ զանգում են ու մոտենում ջերմաչափում անելու՝ չլինի վիրուսակիր լինեն։ Շատ գոհ է պայմաններից , Երեւանի «Նովա» հյուրանոցում են գտնվում, արդեն թեստավորել են ու սպասում են պատասխանին։

Ասում է, որ պայմանները շատ լավն են, որ աշխարհի ոչ մի երկրում այսպես չեն վերաբերվում վերադարձածներին։

Պատմում է, որ 2 տարի առաջ գնացել էին աշխատելու, մշտական բնակության, բայց վիրուսի պատճառով ու նաեւ Նոր Հայաստանի առկայության պայմաններում վերադարձել են հույսով, որ այստեղ ավելի լավ է լինելու։

Ըստ ՌԴ-ում Հայաստանի դեսպանության պաշտոնական տվյալների այս պահին ՀՀ վերադառնալ ցանկացողների թիվը 1980 է՝ ըստ ցուցակագրվածների, սակայն հայտ է ներկայացրել մոտավորապես հինգ հազար քաղաքացի։

Back to top button