
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ՀՀ բոլոր մարզպետարանները COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման և տվյալների բազա կազմելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում: Այս մասին հայտնում է նախարար Սուրեն Պապիկյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:
«Շինաշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անհատների տվյալները կտրամադրվեն համապատասխան շինարարական կազմակերպություններին` իրենց բնակության մարզերում ընթացող առաջիկա կառուցապատման աշխատանքներում նրանց ներգրավելու նպատակով:
Հետաքրքրված շինարարները ընդամենը պետք է լրացնեն մարզպետարանների ֆեյսբուքյան էջերում և պաշտոնական կայքերում տեղադրված աշխատանքների մասնակցության հայտերը»,-գրել է նա:




