Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի այսօրվա նիստում ամփոփելով Երեւանի ընտրությունների արդյունքները՝ նշվել է, որ ՀՀԿ- ն վստահության լուրջ պաշար է հավաքել, նիստից հետո լրագրողներին հայտնել ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ- ն նաեւ առաջարկել է կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ իրականացնել։
Մասնավորապես՝ կառավարության աշխատակազմի ղեկավարն կօժտվի նախարարի լիազորություններով եւ այս պաշտոնում առաջարկվել է ֆինանսների արդեն նախկին նախարար Վաչե Գաբրիելյանի թեկնածությունը։
Սպորտի եւ երիտասարդության նախարար առաջադրվել է լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը, ֆինանսների նախարար՝ Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար՝ Վահրամ Ավանեսյանը։
Իսկ էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանը կլինի Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչը։