Veon-ը Ucom–ի հետ հնարավոր գործարքի մասին քննարկումները դադարեցրել է


VEON ընկերությունը, որին պատկանում է Beeline Armenia ապրանքանիշի ներքո գործող «Վեոն Արմենիան», այսօր հաղորդագրություն է տարածել Ucom-ի հետ հնարավոր գործարքի շուրջ քննարկումները դադարեցրելու մասին:
«Ընկերությունը հայտարարում է, որ Ucom–ի հետ հնարավոր գործարքի մասին քննարկումները դադարեցվել են»,–նշված է պաշտոնական հաղորդագրությունում։
2019 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Ucom-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը` «Beeline») գնելու նպատակով: 2020թ. հունվարի 15-ին VEON ընկերությունը հաստատեց, որ քննարկումներ է վարում Ucom–ի հետ:
Ապրիլին Ucom–ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հայտարարեց, որ հեռանում է ընկերությունից: Ucom ընկերության տնօրեն նշանակվեց Արա Սերգեյի Խաչատրյանը։