
ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ ապրիլի սկզբից մեկնարկել են Բերձոր-Քարվաճառ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները. այն Քաշաթաղի շրջկենտրոնին է կապում շրջանի մոտ 15 գյուղական համայնք, ինչպես նաև՝ Քարվաճառի շրջանը:
«Արցախպրես»-ի թղթակցին «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ ճարտարագետ Կարեն Դանիելյանն ասել է, որ ընկերության տեխնիկական միջոցներն աշխատում են Քարեգահ-Բազմատուս հատվածում: Արդեն մոտ 10 կմ հատված բարեկարգվել է:
Կ. Դանիելյանը տեղեկացրել է՝ կվերանորգովի նաև Դրախտաձոր տանող մոտ 20 կմ ճանապարհահատվածը: «Մինչ տարեվերջ ճանապարհաշինարարները կաշխատեն այս հատվածում: Բարեկարգման այս աշխատանքները կնպաստեն նաև զբոսաշրջության զարգացմանը: Տարածքը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով, գեղատեսիլ բնությամբ»,-նշել է Կ. Դանիելյանը:




