ԿարևորՀասարակություն
Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք


Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք։ ՀՀ ՊՆ ԶՈւ ժամկետային անձնակազմի 74 տոկոսն արդեն սնվում է նոր սննդակարգով, իսկ մայիսի 8-ից թիվը կհասնի 90 տոկոսի։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ մեջբերելով կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարեկան զեկույցից նաև այլ տվյալներ.
«Առաջնագծում տեղադրվել են 225 գերժամանակակից տեսադիտարկման սարքեր։ Արդյունաբերական հոսանք է ստացել 64, մշտական ջրով է ապահովվել 134 մարտական դիրք։ Մոդուլային բաղնիք է կահավորվել 35 մարտական դիրքում։ Մարտական դիրքերի անձնակազմի 54 տոկոսը սնվում է նոր սննդակարգով»: