Չինարի պերճանքն ու թշվառությունը


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Պատերազմի և խաղաղաության լուսաբանման ինստիտուտը լրագրողական այց էր կազմակերպել Տավուշի սահմանամերձ գյուղեր: Չինարին ևս ադրբեջանական սահմանին շատ մոտ գտնվող համայնք է, այստեղ բնակիչները ապրում են ամեն վայրկյան գիտակցելով, որ ցանկացած պահի դարանակալ ոսոխը կարող է իրենց ուղղութմաբ կրակել:
«Չինարիում չեք գտնի մի տուն, որը գնդակոծության հետքեր չունենա»,- ասում է Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ու հավելում՝ 275 տնից 131 մասնակի վնասված է:
1250 տնտեսություն ունեցող համայնքը հանրապետության հյուսիս-արևելյան մասում է գտնվում, 130 երեխա դպրոցում է սովորում, 30 սան մանկապարտեզում, հիվանդանոց չկա, սակայն, բուժկետ կա՝ երկու բուժքույրով, անհրաժեշտության դեպքում չինարեցիները օգտվում են Այգեձորի հիվանդանոցից:
Հիմնականում հողագործությամբ ու հատկապես խաղողագործությամբ զբաղվող Չինարիի ավելի քան 1070 հա հողից ընդամենը 200 հա-ն է մշակվում։ Թշնամու կրակը թույլ չի տալիս մշակել մյուս տարածքները։