Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք, ապաքինվել է ևս 36 մարդ:
Արձանագրվել է մահվան 4 դեպք: Պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 4 է։