«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մայիսի 1-ը Հայաստանում նշվում է որպես Աշխատանքի օր


Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Հայաստանի Հանրապետությունը պետականորեն մայիսի առաջին օրը տոն հռչակեց 2001 թ. հունիսի 24-ին ընդունված «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքով եւ այն անվանեց Աշխատանքի օր: Օրվա անունն ընդգրկուն է: Արարող մեր ժողովրդի հիմնական որակներից է աշխատասիրությունը, որը միշտ շեշտել են մեզ ճանաչելու բախտ ունեցող այլ ազգերի ներկայացուցիչները: Դրա մասին գիտենք նաեւ մենք: Բնական է, որ աշխատանքը եւ աշխատավորը եղել են հայ ժողովրդի բազմադարյա բանահյուսության եւ գրականության գլխավոր թեմաներից մեկը: Հայ գրողները մինչեւ արդյունաբերական զարգացման շրջանը գովերգում էին հողի մշակին ու արհեստավորին: 19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբներին արդեն գեղարվեստական ստեղծագործություններում ավելի շատ էին ներկայացվում բանվորի կերպարն ու առօրյան: Այսօր մեր քաղաքացիները մայիսի 1-երը նշում են ամեն օր՝ իրենց աշխատանքով»:
Մանրամասները՝ այստեղ: