
Աշտարակ համայնքի կենտրոնական փողոցների մայթեզրերին, պուրակներում, զբոսայգում, խաղահրապարակների և բազմաբնակարան շենքերի մերձակա տարածքներում իրականացվում են ծառատնկման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է Աշտարակի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը՝ հրապարակելով լուսանկարներ:










