ԿարևորՄշակույթ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 1-8-ը

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կկայանա նոյեմբերի 1-8-ը: Այս մասին տեղեկացնում է փառատոնի ֆեյսբուքյան էջը:

««Ոսկե ծիրանի» թիմն այս օրերի ընթացքում ձեռնպահ մնաց հապշտապ հայտարարություններ անելուց՝ կապված հուլիսի 12-19 փառատոնի անցկացման հետ, քանի որ թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, թե իր բազմաթիվ հայաստանյան և օտարերկրյա գործընկերների, թե գործընկեր փառատոների հետ քննարկվում էին տարբեր սցենարներ՝ առցանց փառատոնից մինչև հետաձգում հաջորդ տարի:

Այնուամենայնիվ, բոլոր երկարատև քննարկումների արդյունքում «Ոսկե ծիրանի» թիմն այս պահին փառատոնը նպատակահարմար է համարել անցկացնել ս.թ. նոյեմբերի 1-8-ը: Իհարկե, այլ սցենարներ ևս առկա են, բայց այս պահին հաստատված է նոյեմբերի 1-8 ժամկետը»,- ասվում է գրառման մեջ:

Back to top button