

Վլադիլեն Բալյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում։
«Շատ ուրախալի է, որ Երևանի ավագանին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց մեր հայտնի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանին՝ Երևանի մշակութային զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության
համար:
Կարծում եմ, որ սա նաև հրաշալի նվեր է մեր մեծ արտիստին ծննդյան 96-ամյակի կապակցությամբ:
Իսկ ինձ համար կրկնակի հաճելի փաստ է այն, որ Վլադիլեն Բալյանը նաև Գյումրու օրհներգի հեղինակն է»,- գրել է Վիրաբյանը: