ԿարևորՀասարակություն

«Դոմոդեդովո» օդանավակայանում նախորդ օրվանից գտնվում է ՀՀ 27 քաղաքացի

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում նախորդ օրվանից գտնվում է ՀՀ 27 քաղաքացի։

Վերջիններս չեն ցանկացել հետևել օդանավակայանում չգտնվելու շուրջ դեսպանության հորդորներին և հրաժարվել են հյուրատներ ու ժամանակավոր կացարաններ տեղափոխվելու հնարավորություններից։

Միևնույն ժամանակ դեսպանությունը քաղաքացիներին տեղեկացրել է հնարավոր չվերթի սպասողների համար համապատասխան կարգով ցուցակագրում անցնելու անհրաժեշտության մասին` խնդրելով հարգել դեսպանությունում արդեն իսկ ցուցակագրված այն քաղաքացիներին, ովքեր, դրսևորելով համբերատարություն, սպասում են հնարավոր առաջիկա չվերթով Հայաստան վերադառնալու իրենց հերթին։

«Տեղեկացնում ենք նաև, որ որևէ քաղաքացի, այդ թվում՝ օդանավակայանում գտնվող, չի կարող օգտվել Հայաստան մեկնելու հնարավորությունից՝ խախտելով արդեն իսկ հրապարակված ցուցակների հերթականությունը։

Ընդգծենք, որ Մոսկվայից դեպի Երևան հնարավոր չվերթի մասին տեղեկատվություն ստանալուն պես լրացուցիչ կհայտնենք»,- հայտնում են դեսպանությունից:

https://www.facebook.com/armembrus/posts/1101948363523633

Մոսկվայից Երևան վերջին մի քանի շաբաթվա ընթացքում արդեն հինգ չարտերային չվերթ է իրականացվել:

Կարդացեք նաև

Back to top button