
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 69 նոր դեպք:
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հայաստանում ապրիլի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1746 է, արձանագրվել է մահվան 28 դեպք: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17 հազար 931 թեստ։
Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 30-ով, և բուժվածների թիվը դարձել է 833։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 885 պացիենտ:





