Քաղաքական

Երեւանի ընտրությունները մրցակցային էին, ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը

«Երևանի ավագանու ընտրությունները մրցակցային էին և մենք գտնում ենք, որ դրանք բնականոն ու նորմալ են անցել, թեև բավականին լարված պայքար էր, որովհետև գրեթե բոլոր ուժերը մասնակցում էին»,- ՀՀԿ-ի  կենտրոնական գրասենյակում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասել է  Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը:
Նա հրաժարվել է խոսել արդյունքների մասին, քանի որ չկան պաշտոնական տվյալներ:
ՀՀԿ շտաբը դատապարտում է բոլոր ընտրախախտումները, բայց նշում, որ իրավապահ մարմիններն ու նաև լրատվամիջոցները լավ աշխատեցին:
Շարմազանովը նշել է նաև, որ այսօրվա օրը ցույց տվեց, որ իրավապահ մարմիններն ի զօրու են համապատասխան արձագանքել ընտրախախտումների մասին ահազանգերին:
«Կանխատեսումներով զբաղվում են այլ գործիչներ: Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես ընթանում է, Երևանի բնակչությունը կապրի ավելի լավ Երևանում»,- հայտարարել է Էդ. Շարմազանովը։

Back to top button