
Առաջիկայում կհայտարարվեն մարզի համար կենսական նշանակության ճանապարհահատվածների վերականգնման շինաշխատանքների մրցույթները:
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված ?«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի շրջանակներում՝ այս տարի Լոռու մարզում կհիմնանորոգվեն՝
Մ6-Եղեգնուտ-Դեբեդ ճանապարհը, որի ընդհանուր երկարությունը 7 կմ է և անցնում է Եղեգնուտ և Դեբեդ գյուղերով‚ ինչպես նաև՝
Տ-5-32-Կաթնաջուր 4.6 կմ ճանապարհը, որն ընդգրկում է Կաթնաջուր համայնքը:




