Կվերանորոգվի 42 կմ կենսական նշանակության 8 ճանապարհահատված


Առաջիկայում կհայտարարվեն 42 կմ կենսական նշանակության 8 ճանապարհահատվածների վերականգնման շինաշխատանքների մրցույթները: Այս մասին գրում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
Խորհրդարանն օրերս ընդունեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:
Ինչպես ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջն է գրում, ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում կվերականգնվեն մոտ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության 12 ճանապարհահատվածներ։
23.1 կմ երկարությամբ 4 ճանապարհահատվածների վերականգնման մրցույթներն արդեն իսկ հայտարարված են։ Եվս 42 կմ 8 ճանապարհահատվածների նախագծերը պատրաստ են‚ դրանք ներկայացված են փորձաքննության։ Փորձաքննության դրական եզրակացությունը ստանալուց հետո առաջիկայում կհայտարարվեն նաև այդ ճանապարհների վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթները։
Նշված 8 ճանապարհներն են՝
Մ4-Սևան-Ախթամար համալիր-Մ4՝ ընդհանուր երկարությունը 6.3 կմ է, ճանապարհն ընդգրկում է Սևան քաղաքի Ցամաքաբերդ և Գոմաձոր թաղամասերը‚
Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր՝ ընդհանուր երկարությունը 9 կմ է, ճանապարհն ընդգրկում է Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն և Վերին Բազմաբերդ գյուղերը‚
Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2՝ երկարությունը 4.7 կմ է, այն սկսվում է կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում 2018թ․ վերականգնված Հովտաշեն համայնքի ճանապարհից և հասնում է Նորամարգ‚
Մ6-Եղեգնուտ-Դեբեդ՝ ընդհանուր երկարությունը 7 կմ է‚ անցնում է Եղեգնուտ և Դեբեդ գյուղերով‚
Տ-5-32-Կաթնաջուր 4.6 կմ ճանապարհն ընդգրկում է Կաթնաջուր համայնքը‚
Մ2-Նորավան 4.3 կմ ճանապարհն ընդգրկում է Նորավան, իսկ Հ46-Խոտ 2 կմ ճանապարհը հանրապետական նշանակության Հ46 ճանապարհը կապում է Խոտ գյուղին‚
Շիրակ-Կամո 4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածն ընդգրկում է և Շիրակ և Կամո գյուղերը։