
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառման թիրախը՝ գյուղատնտեսության ոլորտն է, շահառուները՝ ոլորտի ռեզիդենտ տնտեսավարողներն ու այն անհատները, որոնք ունեն բարվոք վարկային և հարկային պատմություն, ինչպես նաև գյուղ.կոոպերատիվները: Իսկ օժանդակության ձևն է տոկոսադրույքների սուբսիդավորումը, կոոպերատիվների դեպքում՝ նաև համաֆինանսավորումը:
Պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները, իսկ մայր գումարը վճարելու համար վարկառուն 6 ամսից մինչև 5 տարի արտոնյալ ժամկետ ունի։
«Սա աննախադեպ հնարավորություն է, որպեսզի գյուղոլորտի զարգացման տեմպերն արագացվեն»,֊ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասում է Էկոնոմիկայի նախարարի տեղեկալ Արման Խոջոյանը։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառմանը շուրջ 6000 հայտ է ստացվել։




