

ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը հուշարձանների պահպանության միջազգային օրվան ընդառաջ՝ սկսում է #ԻՄ_ՍԻՐԵԼԻ_ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ծրագիրը։
Ծրագրի ընթացքում առաջարկվում է #ԻՄ_ՍԻՐԵԼԻ_ՀՈՒՇԱՐՁԱՆԸ հեշթեգով տեղադրել այն հուշարձանի լուսանկարը, որը նկարել եք անձամբ, գրելով նրա անվանումը և գտնվելու վայրը։
«Կարող եք կիսվել ձեր ընտանքի կամ ընկերների հետ, միչև արտակարգ դրությունը անցկացրած պահերով՝ նշելով #ԻՄ_ԸՆՏԱՆԻՔԸ_ԵՎ_ՀՈՒՇԱՐՁԱՆԸ հեշթեգը։
Կիսվեք Ձեր ընկերների հետ և մարտահրավեր նետեք նրանց։
Առավելագույն հավանում ստացած լուսանկարների հեղինակ-օգտատերերին սպասվում է անակնկալ»,- նշված է հաղորդագրությունում։