ԿարևորՀասարակություն

13 միլիոն 400 հազար եվրո` 65 կմ երկարությամբ ճանապարհային ցանցի բարելավման համար

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի հիման վրա Հայաստանին շուրջ 13 միլիոն 400 հազար եվրո կփոխանցվի՝ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ փուլն իրականացնելու համար։

Նոր ծրագրի շրջանակներում նախատեսվում է շուրջ 65 կմ ընդհանուր երկարությամբ թվով 12 ճանապարհահատվածների վերականգնում, որոնք կընդգրկեն ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերը։

Ազգային ժողովում ունեցած ելույթում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները և դրա շրջանակում առաջիկայում նորոգման ենթակա ճանապարհների ցանկը:

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի միջոցով:

Back to top button