
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին ընդառաջ Հայաստանի ազգային պատկերասրահը սկսել է «Ցավի գույնը» խորագիրը կրող առցանց նախագիծ, որի շրջանակներում հրապարակել է Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուին պատկանող հայ նկարիչների մի շարք աշխատանքներ` նվիրված մարդկության դեմ իրականացված մեծագույն աղետներից մեկին՝ Հայոց ցեղասպանությանը:
Այս ստեղծագործությունների մի մասը զետեղված է արվեստաբան Շահեն Խաչատրյանի «Ցավի գույնը» պատկերագրքում։
Արվեստը որպես արտահայտչամիջոց ընտրելով և ոգեկոչելով անմեղ զոհերի հիշատակը՝ առաջարկվում է նկարաշարից ընտրել ցանկացած ստեղծագործություն և համապատասխան տեքստով և հեշթեգով տեղադրել անձնական էջում:




