
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մեկուսացված եւ ինքնամեկուսացած շուրջ երեք տասնյակ աշխատակցի թեստերի պատասխանը բացասական է. նրանցից որեւէ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել, հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։
Վարակվածները երկուսն են, ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր։ Նրանց վիճակը լավ է, վարակի ընթացքը` թեթեւ։
ԱԱՏՄ թիմը շարունակում է աշխատանքն ուժեղացված ռեժիմով։




