ԿարևորՔաղաքական

ԿԸՀ-ն մինչև 15.00-ն գրավոր բողոք չի ստացել

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև ժամը 15-ը գրավոր  դիմում չի ստացել` «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է  ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը:  Նա նշել է, որ իրավիճակային վերլուծության կենտրոնը լրատվամիջոցներրով շրջանառվող մոտ 40 ահազանգ է ուոսումնասիրել:

Ահազանգերի հիմնական մասը վերաբերում է ընտրատեղամասերի կուտակումներին: Դրանք կԸՀ ներկայացուցիչը պայմանավորում է ընտրական պրոցեսի մասնակիցների մեծաթիվությամբ: Տեղամասում կարող են ներկա լինել 7 մասնակիցներից յուրաքանչյուրի մեկական վստահված անձ, դիտորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և մինչև 15 ընտրող: Սա , ըստ Հովհաննիսյանի, կարող է ոչ արհեստական կուտակումներ առաջացնել:

ԿԸՀ ներկայացուցիչն ասել է, որ միայն երկու դեպք են արձանագրել, երբ տեղամասում եղել է ներկա գտնվելու իրավունք չունեցող անձ: Առաջինը առավոտյան է գրանցվել, երբ նույն թեկնածուի համար 2 վստահված անձ է ներկայացել, երկրորդը ` կեսօրից հետո 7/15 տեղամաս պարբերաբար մուտք է գործել ինքը`ավագանու թեկնածուն: Հանձնաժողովի նախագահի և թեկնածուի միջև վեճ էսկսվել, բայց ծեծկռտուք չի եղել:

Կարդացեք նաև

Back to top button