Բարեգործությունը սահմաններ չունի


Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող, արմատներով կապանցի 17–ամյա Ելենա Հայրապետյանը՝ կարևորելով ու գնահատելով բուժաշխատողների ամենօրյա ջանքերն ու նվիրումը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներում, ցանկացել է իր համեստ ներդրումն ունենալ՝ որպես շնորհակալություն։ Եվ այդ նպատակով 50-ական ԱՄՆ դոլար է ուղարկել Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի 9 բուժաշխատողների, ովքեր այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված և հաճախ ռիսկային պայմաններում։
Կապանի համայնքապետարանը և Կապանի բժշկական կենտրոնը համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում շնորհակալություն են հայտնում Ելենա Հայրապետյանին՝ նման նախաձեռնության, համայնքին սատար կանգնելու և բարի կամք դրսևորելու համար։
Նշվում է նաև, որ սա 17-ամյա աղջկա երկրորդ բարեգործությունն է՝ ի նպաստ Կապան համայնքի։