Ի՞նչ է տեղի ունենում «Բիլայն»-ում և «Յուքոմ»-ում


Մամուլը գրում է, որ «Յուքոմ»–ի ղեկավարությունը և առանցքային դերակատարում ունեցող աշխատակիցները որոշել են ընկերությունից հեռանալ։ Պատճառը սեփականատերերի ցանկությունն է՝ «Յուքոմ» -ի տնօրենի պաշտոնում տեսնել «Բիլայն» ընկերության ներկայիս տնօրեն Անդրեյ Պյատախինին: «Յուքոմ»–ն ու «Բլիայն»–ն առայժմ լռում են։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուքոմը» ցանկանում է գնել «Բիլայնի» բոլոր բաժնետոմսերը։ Ընկերությունները դիմել էին Հանրային ծառայությունները կարգավորող ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովներին և սպասում էին նրանց պատասխաններին։
«Յուքոմ»-ի բաժնեմասերի 29 տոկոսը պատկանում է «Այ Յու Թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, ֆինանսների նախկին նախարար, այժմ կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից յուրաքանչյուրը տնօրինում է ընկերության 11,9 տոկոս բաժնեմասը, նրանց ընտանիքի մեկ այլ անդամ՝ Սուրեն Խաչատրյանը՝ 24 տոկոսը, 10 տոկոսը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ին, 6 տոկոսը՝ Կարապետյանի քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին, մոտ 6 տոկոսն էլ՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներին։ «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերության բաժնեմասերը ևս պատկանում են Խաչատրյաններին։
«Յուքոմ» –ի գրավման փորձ․ «Յուքոմ» –ի ու «Բիլայն»ի շուրջ ծավալվող իրադարձություններն այսպես է բնութագրում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
«Յուքոմ»–ի ղեկավարությունը և առանցքային դերակատարում ունեցող աշխատակիցները որոշել են ընկերությունից հեռանալ։ Պատճառն այն է, որ ընկերության սեփականատերերնը տնօրենի պաշտոնում ուզում են տեսնել Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է «Բիլայն» ընկերությունը: «Յուքոմ»–ն ու «Բլիայն»–ը ոչ հերքում են, ոչ էլ հաստատում․ հեռախոսազանգերին չեն պատասխանում։
«Յուքոմ»-ի բաժնեմասերի 29 տոկոսը պատկանում է «Այ Յու Թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, ֆինանսների նախկին նախարար, այժմ կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից յուրաքանչյուրը տնօրինում է ընկերության 11,9 տոկոս բաժնեմասը, նրանց ընտանիքի մեկ այլ անդամ՝ Սուրեն Խաչատրյան, տնօրինում է բաժնետոմսերի 24 տոկոսը, 10 տոկոսը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ին, 6 տոկոսը՝ Կարապետյանի քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին, մոտ 6 տոկոսն էլ՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներին։ «Այ Յու Թելեքոմյունիքեյթ» ընկերության բաժնեմասերը ևս պատկանում են Խաչատրյաններին։


Ընկերության կառավարման խորհրդում խնդիրներ են առաջացել «Յուքոմ»-«Բիլայն» հնարավոր միավորման գործընթացի պատճառով։ Կարեն Վարդանյանը բացատրում է՝
«Ռեյդերսկի զախվատը» ամբողջ ենթակառուցվածքի աշխատանքը ապահովող թիմի նկատմամբ է գնացել։ Դա կրիտիկական ենթակառուցվածք է Հայաստանի համար։ Կարևոր է ոչ միայն այսօրվա արտակարգ դրության պայմաններում, այլև՝ ընդհանրապես ամբողջ պետության, ՏՏ ոլորտի համար։ Մի խումբ անգրագետ բիզնեսմենների կողմից փորձ է արվում խափանել տեխնիկական աշխատանքն ու գրավել ընկերությունը»,- ասաց Վարդանյանը։
«Միաձուլումների ու կլանումների ժամանակ նման իրավիճակներ առաջանում են»,- ասում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը։ Բացատրում է՝ դեռ հայտնի չէ ինչպես է համակենտրոնացումը տեղի ունենալու՝ միաձուլմա՞ն, թե՞ կլանման տարբերակով։
«Տարբեր ընկերությունների միավորման պարագայում փոխվում է ընկերությունների բաժնետիրական կապիտալը, փոխվում է նաև յուրաքանչյուր բաժնետիրոջ մասնաբաժինն ընդհանուրի մեջ։ Դրանով պայմանավորված՝ կարող են որոշակի խնդիրներ առաջանալ»,- նշում է փորձագետը։
Դեռ նախորդ տարեվերջին ՀԾԿՀ հայտ էր ստացել, ըստ որի՝ «Յուքոմ»–ը ցանկանում է գնել «Վեոն Արմենիա» ընկերությունը, որը հանդես է գալիս Բիլայն ապրանքանիշի ներքո։ ՀԾԿՀ–ից «Ռադիոլուրին» հայտնեցին, որ հայտն ուսումնասիրության փուլում է։ ՏՄՊՊՀ-ն էլ այս տարվա մարտի 19-ի դռնբաց նիստում քննարկել էր հանձնաժողովի հարուցած վարչական վարույթներն առժամանակ կասեցնելու հարցը․ 7 տնտեսվարողների խմբում նաև «Յուքոմ»–ի ու «Բիլայն»–ի հայտն է։


Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրենը մտահոգ է՝ հարվածի տակ է ՏՏ ոլորտն ամբողջությամբ։ Կարեն Վարդանյանն արմատական լուծումներ է առաջարկում։
«Քլունգի սովոր երկու բիզնեսմեն վարի են տալիս ամբողջ ՏՏ ոլորտը։ Կարծում եմ՝ պետության ռեակցիան անմիջապես պետք է լինի․ Կարապետյանների ու Խաչատրյանների մասնաբաժինը պետականացնել ու վերականգնել Յուքոմի բնականոն աշխատանքը, քանի որ ընկերությունից օգտվում են պետական համակարգը, բանակը, ՏՏ ոլորտը»,- նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրենը։
Տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքով՝ ամենահավանական սցենարը միավորումը թույլ տալն է, քանի որ հեռահաղորդակցության ոլորտի խոշորացումը մրցակցային առավելություններ կստեղծի, խոշորացումը նաև տարածաշրջանային շուկաներում մրցունակ լինելու հնարավորություն կտա։ Քթոյանի խոսքով՝ պետությունը պետք է որոշակի պայմաններ առաջադրի։
«Պայմաններից մեկը, որն այսօր էլ շրջանառվում է, պետք է պահպանվի երրորդ օպերատորի մուտք գործելու հնարավորությունը։ Կարող է նաև որոշակի կարգավորումների շրջանակ սահմանվել։ Ամեն ինչ կախված է պայմաններից։ Երկրներն իրենց առանձնահատկություններից ելնելով՝ կարող են յուրահատուկ պայմաններ սահմանել մրցակային միջավայրի հնարավոր խաթարումները կանխելու համար»,- նշեց Քթոյանը։


ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում հայտնել էր, որ հանձնաժողովն իր վերլուծությունն է անում՝ հասկանալու հնարավոր գործարքի դրական ու բացասական կողմերը։
«Մենք առնվազն տեսնում ենք մի պահանջ, որ պետք է դրվի․ համապատասխան ռադիոհաճախականությունների ազատում, որպեսզի կարողանանք ձևավորել մի փաթեթ, հետագայում հնարավորություն լինի երրորդ օպերատորի ընտրության»,- ասաց Բաղրամյանը։
ՀԾԿՀ նախագահի կարծիքով ՝ պետք է ֆիքսվեն նաև ներդրումային պահանջները։ Ավելի վաղ խորհրդարանում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր հայտարարել, որ Հայաստանը օպտիմալ է համարում առնվազն երեք բջջային օպերատոր ունենալու հնարավորությունը։