ԿարևորՔաղաքական

Տաթեւ Օհանյան.«Թիվ 9/3 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահն անսթափ վիճակում չի եղել»

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Տեղեկությունը, թե 9/3 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահն անսթափ վիճակում է, չի համապատասխանում իրականությանը` ԿԸՀ Մամուլի սրահում այսօր ասել է ԿԸՀ անդամ Տաթև Օհանյանը: Ըստ նրա ` ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն անձամբ է գնացել նշված ընտրատեղամաս ու հավաստիացել, որ հանձնաժողովի նախագահը սթափ է և իրականցնում է օրենքով իրեն վերապահված լիազրությունները: ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը լրագրողներին հայտնել է, որ ընտրությունների օրվա նշանակումից ` փետրվարի 21-ից մինչև քվեարկության օրը ԿԸՀ-ն Երևանի ավագանու ընտրություններին վերաբերող 7 դիմում է ստացել, ընտրության մասնաից ուժերից ` 5-ը:

Դիմումների գերակշիռ մասը վերաբերել է նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներին, տպագիր քարոզչանյութերը օրենքով չնախատեսված վայրերում փակցնելուն: Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանն ասել է, որ մինչև քվեարկության օրը ոստիանությունը 23 ահազանգ է ստացել: Դրնացից 11-ը ընտրակաշառքի դեպքերին է վերաբերել, 6-ը ` քարոզարշավի խոչընդոտելուն, 2-ը ` ծեծի և վիճաբանության դեպքերին: Եղել են նաև հավաքներին մասնակցել պարտադրելու մասին ահանզանգեր: Ստացված ահազանգերից երկուսով քրեական գործ է հարուցվել` ՔՕ 117 և 164 հոդվածներով: Վերջինը Նոր Նորքում լրագրողի գործունեությունը խոչընդոտելու միջադեպն էր:

Ոստիկանության ներկայացուցիչն ասել  է, որ ընտրատեղամասերից յուրաքանչյուրում առնվազն 5 ոստիկան է ծառայություն իրականացնում:

Back to top button