ԿարևորՀասարակություն
Հայ երիտասարդները Լոնդոնում նորարարական դիմակներ են արտադրում


Երկու հայ ուսանողներ՝ Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները, Լոնդոնի բուժաշխատողների համար 3D տպիչներով երեսպատման պաշտպանիչ դիմակներ են ստեղծում, այդ կերպ միանալով կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործին։
Նրանք իրենց ընկերոջ՝ Ֆինլեյ Ուայթի հետ իրենց դպրոցը վերածել են ժամանակավոր արտադրամասի և պաշտպանիչ դիմակներ են արտադրում։
Հայ երիտասարդները դիմակները տրամադրում են անվճար։
Պաշտպանիչ դիմակների պատրաստման գործը նրանք սկսել են անցյալ շաբաթ՝ պատրաստելով 90 դիմակ, որը ուղարկել են Ուելսի հիվանդանոցներից մեկին։ Եվս 500 դիմակի պատվեր նրանք ունեն Լոնդոնի, Լիվերպուլի և Շոտլանդիայի հիվանդանոցներից։
Երիտասարդների գործունեությանն անդրադարձել են բրիտանական առաջատար լրատվամիջոցները։