ԿարևորՀասարակություն

Հեռավար կրթությունը չի դիտվում որպես առկա կրթության ամբողջությամբ փոխարինող. Ժաննա Անդրեասյան

Հեռավար կրթությունը չի դիտվում որպես առկա կրթության ամբողջությամբ փոխարինող: Այս մասին այսօր ասել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կան խնդիրներ այն դեպքերի համար, երբ գործնական մասնակցությունը անհրաժեշտություն է:

«Հասկանում ենք, որ հեռավար ուսուցման այսպիսի մեծ ծավալներով անցման պարագայում անպայման ունենալու ենք խնդիրներ: Մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել, որ խնդիրը միայն Հայաստանինը չէ: Ամբողջ աշխարհում  շուրջ 1,5 միլիարդ սովորող զրկված է առկա ուսուցում ստանալու հնարավորությունից, 188 երկիր ամբողջությամբ փակել է կրթական հաստատությունները:

Խնդիրները շատ են նույնիսկ այնպիսի երկրներում, որոնց մասին ընդունված է ասել, որ զարգացած ենթակառուցվածքներ ունեն:  Տեսնում ենք, որ այնտեղ էլ կան կրթության շարունակականության ապահովման խնդիրներ: Եվ հիմա մենք վերանայում ենք մեր հետագա պլանները՝ հասկանալու համար որտեղ են բացերը և դրանք ինչպես պետք է լրացնել»,-ասել է փոխնախարարը:

Back to top button