
Ամերիկյան կենդանաբանական այգու բնակիչ Նադի անունով էգ վագրի՝ COVID-19-ով վարակված լինելու լուրը նոր անհանգստության առիթ է տվել։ Կորոնավիրուսի վտանգից, փաստորեն, ապահովագրված չեն նաև կենդանիները։
Ինչպե՞ս են մարտահրավերին դիմակայում Երևանի կենդանաբանական այգում։ Ի՞նչ վտանգներ կան մսամթերքի շուկայում։
ԱՄՆ-ում վագրը COVID-19-ով է վարակվել. կասկած կա, որ ևս 3 վագր և 3 առյուծ վարակված են։ Ըստ լրատվության աղբյուրի, Բրոնքսի գազանանոցում կենդանիներն ամենայն հավանականությամբ վարակվել են հսկիչից: Վարակման կասկածներ են ծագել այն ժամանակ, երբ Նադի էգ վագրի և նրա քրոջ՝ Ազուլի, ինչպես նաև 3 աֆրիկյան առյուծների մոտ նկատվել է չոր հազ:
«Կատուները լավ ախորժակ ունեն եւ եռանդով շփվում են իրենց հսկիչների հետ՝ անասնաբույժների հսկողության ներքո»,-գրում է BBC News-ը:
Ավելի վաղ կենդանիների՝ կորոնավիրուսով վարակման դեպքեր էին գրանցվել նաև Հոնկոնգում և ՌԴ-ում: COVID-19-ով կենդանիների վարակվելու հավանականությունը հաշվի առնելով՝ փորձեցնք պարզել՝ կանխարգելիչ ինչպիսի՞ միջոցառումներ են իրակացվում Երևանի կենդանաբանական այգում։
«Մարտի 14-ից կենդանաբանական այգին փակ է ավտանգության նկատառումերից ելնելով։ Այդ ընթացքում կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության զեկույցին, ինչպես նաև Սննդի անվանգության տեսչական մարմնի հրապարակումներին ենք հետևում։ Նրանք նշում են, որ հիվադությունն անցնում է միայն մարդուց մարդուն, մարդուց կենդանուն դեռևս հաստավտած դեպքեր չկային։ Բայց քանի որ կար մարդկային գործոնը, այգին մարտի 14-ից փակ էր»,- ասում է այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Վանյանը։

Նրա խոսքով՝ նշված օրվանից արդեն այգում պարբերաբար իրականացվում են ախտահանման աշխատանքներ։ Վարչական աշխատակազմն աշխատում է հեռահար, իսկ խնամողներն ամեն օր այգու տարածք մուտք են գործում միայն ջերմաչափումից հետո։
«Անվտանգության բոլոր նորմերը պահպանում ենք, այս պահի դրությամբ որևէ խնդիր չունենք»,- վստահեցրեց կենդանաբանական այգու նեկայացուցիչը։
Նույնը պնդեց նաև վերահսկող կառույցի՝ Սննդի ավտանգության տեսչական մարմնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
Ինչ վերաբերում է ընտանի կենդանիներին․
«Այն ցուցումները, որոնք տրվում են մարդկանց, վերաբերում են նաև կենդանիներին, այսինքն՝ պահպանել սոցիալական հեռավորություն։ Մենք գիտենք, որ շատերը կենդաններին սիրում են, գրկում, համբուրում։ Նման բաներից պետք է զերծ մնալ։ Պետք է աշխատել, որ կերակուրը լինի եփված, իսկ չոր կերակուրը արդեն եփված է և անվտանգ»,- ասաց Հարությունյանը։
Այդուամենայնիվ, շուկայում վաճառվում է մսամթերք, իսկ մենք չգիտենք՝ տվյալ կենդանու հետ շփված անձինք վարակված եղե՞լ են կորովիրուսով, թե՞ ոչ։ Արդյո՞ք տեսչական մարմինն այս առումով խստացրել է վերահսկողությունը։
«Այն բոլոր քայլերը, որոնք իրականացվում են մսամթերքի վաճառքի հանդեպ ընդհանրապես, բավարար են բոլոր պայմանները պահելու համար։ Երկրորդ՝ մեր հասարակության մեջ հում միս ուտողներ չկան, իսկ եփած միսն արդեն վտանգավոր չէ»,- հավելեց Սննդի ավտանգության տեսչական մարմնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը։
Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում սպիտակագլուխ անգղերի լուսանկար է հրապարակվել, հետևյալ գրառմամբ. «Պահպանելով սոցիալական հեռավորությունը»:
Սպիտակագլուխ անգղը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և ընդգրկված է նաև Բնության պահպանության միջազգային Միության / ԲՊՄՄ/ Կարմիր ցուցակում, որպես «խոցելի»:
Երևանի կենդանաբանական այգում 23 սպիտակագլուխ անգղ կա։




