
Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը համացանցում տեղադրելու և բոլորին հասանելի դարձնելու նպատակով տրամադրել է հանրակրթական դպրոցի»«Գրականություն» առարկայի «խոսող դասագրքերը», որոնք պարունակում են դասագրքերի բովանդակությունների ձայնագրությունները, տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության Ֆեյսբուքի էջից։
Ձայնագրությունների հեղինակային իրավունքը պատկանում է Ալիկ Խառատյանին, կարդում են Անի Մարգարյանը և Սամվել Ղազարյանը։
Խոսող դասագրքերը հասանելի են հետևյալ հղումներով՝
9-րդ դասարան․ Գրականություն
11-րդ դասարան․ Հայ գրականություն
12-րդ դասարան․ Հայ գրականություն




