
Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ում արդեն 9 բժշկական կազմակերպություն հիմնականում զբաղվում է միայն կորոնավիրուսի պացիենտների բուժումով:
«Հաշվի առնելով թվերի մեծացումը, որոշել ենք, որ ՀՀ ամենամեծ ԲԿ-ն նույնպես պետք է զբաղվի այս խնդրով, դա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն է, որն այսօր ամբողջությամբ կդատարկվի ու կծավալվի միայն որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց։ Դա մեզ թույլ կտա երկար ժամանակ ունենալ բավարար մահճակալային ֆոնդ»,- ասել է նախարարը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, երեկ կատարված փորձանմուշների արդյունքում ունենք 92 նոր դեպք։ Այսպիսով, ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Թեստերից 2940-ը բացասական արդյունք է տվել: Փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ:




