Կոտայքի մարզի մուտքի տեղակայված է ոստիկանական հսկիչ պահակակետ
Պարետատան որոշմամբ Կոտայքի մարզի մուտքի տեղակայված է ոստիկանական հսկիչ պահակակետ։
Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որով հայտնում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված`ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանափակվում է մարզերի և Երևանի միջև քաղաքացիների ազատ տեղաշարժը:
«Այս շրջանակում ապրիլի 1-ի ժամը 14:00-ից Հրազդանի մուտքի մոտ տեղակայված է ոստիկանական հսկիչ պահակակետ քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժը վերահսկելու նպատակով:
Քաղաքացիները դեպի քաղաք Երևան և այլ բնակավայրեր կարող են գնալ միայն խիստ անհրաժեշտության, գործատուի կողմից տրամադրված թղթային տեղեկանքի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում»,-ֆեյսբուքի էջում գրել է Սևակ Միքայելյանը՝ ևս մեկ անգամ կոչ անելով հասարակությանը մնալ տանը և պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները։